Warning: session_start(): open(/tmp/sess_31184d27c7717c80a439286aebf81d18, O_RDWR) failed: Disk quota exceeded (122) in /home/aaaaam/public_html/core/auth.php on line 3

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/aaaaam/public_html/core/auth.php:3) in /home/aaaaam/public_html/core/auth.php on line 3
AAAA
Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Թափուր հաստիքներ
Ապրիլ 06, 2021
Թափուր հաստիքներ

Հարգելի գործընկերներ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փնտրում է սկսնակ և փորձառու մասնագետների՝ Հայտարարագրերի վերլուծության վարչության և Մեթոդական աջակցության վարչության փորձագետների հաստիքների համալրման համար։ 

Հայտարարագրերի վերլուծության վարչությունն իրականացնում է պաշտոնատար անձանց գույքային դրության համալիր վերլուծություն։ Վերլուծության արդյունքում վեր են հանվում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, պաշտոնատար անձանց գույքի փոփոխությունը համադրվում է եկամուտների,  ինչպես նաև տարբեր պետական մարմիններից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հետ, իրականացվում են օրենքով սահմանված այլ գործառույթներ։

Մեթոդական աջակցության վարչության  հիմնական գործառույթն է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման համապարփակ մեթոդաբանության մշակումը և դրա շարունակական կիրառման ապահովումը։

Թեկնածուները պետք է ունենան ֆինանսական վերլուծության, աուդիտի կամ հարակից այլ ոլորտներում  առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ, հակակոռուպցիոն ոլորտում աշխատելու մեծ մոտիվացվածություն, լինեն բարեկիրթ, պարտաճանաչ, ունենան նախաձեռնողականություն, պատասխանատվության մեծ զգացում, ղեկավար պաշտոնների համար նաև՝ ղեկավարման փորձ:

Աշխատավարձը մրցակցային է՝ կախված աշխատանքային փորձից և հմտություններից։

Թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@cpcarmenia.am էլեկտրոնային հասցեին։

 

 

 

 

Նորություններ
Հոկտեմբեր 19, 2021
Հոկտեմբեր 14, 2021
Հոկտեմբեր 13, 2021
Փոխարժեք | 22/10/2021
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36

Warning: Unknown: open(/tmp/sess_31184d27c7717c80a439286aebf81d18, O_RDWR) failed: Disk quota exceeded (122) in Unknown on line 0

Warning: Unknown: Failed to write session data (files). Please verify that the current setting of session.save_path is correct (/tmp) in Unknown on line 0