
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը (այսուհետ` Պալատ), համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց `
«Պատվիրատուի հետ հարաբերությունների և աուդիտորական առաջադրանքների ընդունումն ու պահպանումը»
թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Որակի պահանջների պահպանման գնահատման հանձնաժողովի նախագահ
Դավիթ Եդիգարյանը
Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 20-ին ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 610 սենյակում: :
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 12 000 /տասներկու հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 10 000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
Դասընթացը կազմակերպվելու է մինչև 20 հոգանոց խմբերով:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև հոկտեմբերի 20-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 077 249178, 23-85-12 /101/:
Պալատի կողմից կազմակերպվող վճարովի ՇՄԶ դասընթացներին մասնակցության դեպքում Պալատի անդամը կարող է յուրաքանչյուր 5-րդ դասընթացին մասնակցել անվճար:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ