
Հարգելի գործընկերներ,
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը (այսուհետ` Պալատ), համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց `
«Շահութահարկ» թեմայով:
Դասընթացը վարելու է փորձառու մասնագետ, Պալատի խորհրդի անդամ, ՀՀ ՊԵԿ վարչարարության մեթոդաբանության և ընթացակարգերի վարչության պետի տեղակալ
Լեռնիկ Հարությունյանը
Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի 10-ին և 12-ին, ժամը 18:30-ից մինչև 21:00, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 610 սենյակում:
Երկօրյա դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 25 000 /քսանհինգ հազար/ ՀՀ դրամ:
Դասընթացը կազմակերպվելու է մինչև 20 հոգանոց խմբերով:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 10-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 077 249178, 23-71-02 /101/:
Պալատի կողմից կազմակերպվող վճարովի ՇՄԶ դասընթացներին մասնակցության դեպքում Պալատի անդամը կարող է յուրաքանչյուր 5-րդ դասընթացին մասնակցել անվճար:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ
Հարգանքով,
Պալատի գործադիր տնօրինություն