Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ՇՄԶ-Էականություն և աուդիտորական ընտրանք
Նոյեմբեր 29, 2021
ՇՄԶ-Էականություն և աուդիտորական ընտրանք

 

 

 

 

 

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը,
համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության
կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է 
շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`

 

«Էականություն և աուդիտորական ընտրանք» 

  թեմայով:

Դասընթացը վարելու են փորձառու մասնագետներ, Պալատի աուդիտորական գործունեության հանձնաժողովի անդամներ

 

Արտակ Հովհաննիսյանը և Արմինե Ոսկանյանը

 

Դասընթացը տեղի կունենա 2021 թվականի նոյեմբերի  30-ին ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ, 610 սենյակում:  

Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18.000 /տասնութ  հազար/ ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15.000 /տասնհինգ  հազար/ ՀՀ դրամ:

Դասընթացը կազմակերպվելու է մինչև 20 հոգանոց խմբերով:

Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև նոյեմբերի 30-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ ac@aaaa.am, հեռախոս 077 249178, 23-71-02 /101/:

 

Պալատի կողմից կազմակերպվող վճարովի ՇՄԶ դասընթացներին մասնակցության դեպքում Պալատի անդամը կարող է յուրաքանչյուր 5-րդ դասընթացին մասնակցել անվճար:

 

Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.

 

<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ

Հ/Հ  1930044007380100

<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ

 

Փոխարժեք | 24/01/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36