
Տեղեկացնում ենք, որ 2021 թվականի նոյեմբերի 25-ին կայացավ ՀՀ ՊԵԿ Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի Հարկային և իրավական այլ հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Համլետ Սահակյանը։
Նիստի ընթացքում քննարկվեել են ՀՀ ՊԵԿ կողմից մշակված հետևյալ օրենքի նախագծերը՝
- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային ծանուցումների նոր կարգ և ուսումնասիրության նոր տեսակ (թեմատիկ ուսումնասիրություն),
- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվում տրանսֆերային գնագոյացման կարգավորումներում,
- «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է, որ հարկային մարմնի ղեկավարի հիմնավորված և պատճառաբանված որոշման հիման վրա բանկն իր հաճախորդների վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող է տրամադրել հարկային մարմնին,
- «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով նախատեսվում է վերանայել օրենսգրքի 169.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատասխանատվության միջոցների չափերը, ինչպես նաև ավելացվում է պատասխանատվություն նաև հարկային հաշվարկներում հարկի նվազեցում չառաջացնող տվյալները սխալ (ոչ հավաստի) լրացնելու համար:
Հղում՝ https://www.petekamutner.am/mdNews.aspx?sid=src&nid=8603