Սույն թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը ստորագրեց միջազգային համագործակցության երկու համաձայնագիր՝ միտված ոլորտում ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների մասնագիտացված կազմակերպությունների ջանքերը համատեղող երկու կառույցների ստեղծմանը, որոնց գործունեությունը նպատակաուղղված կլինի համաձայնագրի շրջանակներում կարգավորման անհրաժեշտություն ունեցող խնդիրների լուծմանը և արդյունավետ համագործակցության արդյունքում մասնագիտության զարգացմանն ու առաջընթացին։
1․Համաձայնագիր հաշվապահների և աուդիտորների Եվրասիական խումբ ստեղծելու մասին
Կառույցը, որը միավորում է ԱՊՀ երկրների 10 գործող մասնագիտացված կառույցների, ձգտում է դառնալ ՀՄԴ ցանցային անդամ։ Հիմնական նպատակն է մասնագիտության առջև ծառացած խնդիրների համատեղ լուծումը, միջազգային ստանդարտների մշակումը, դրանց նախագծերի քննարկումը, թարգմանությունը, կլոր սեղանների, կոնֆերանսների, սիմպոզիումների և նմանատիպ այլ միջոցառումների կազմակերպումը։
2․Համաձայնագիր Եվրասիական տնտեսական միության աուդիտորների կոնսուլտացիոն խորհուրդ (խորհրդատվական մարմին) ստեղծելու մասին
Խորհուրդը միավորում է ԵԱՏՄ երկրների մասնագիտացված կառույցներին, հիմնական նպատակը մասնակից կազմակերպությունների աուդիտորական գործունեության հետ կապված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է, 2023 թվականին աուդիտորական միասնական շուկա մուտքով պայմանավորված՝ մասնագիտացված կառույցների առջև ծառացող խնդիրների լուծումը, աուդիտորական ծառայությունների շուկայի ընդլայնման համար պայմանների ստեղծումը։
Կից Ձեզ է ներկայացվում Համաձայնագրերը` դրանցում ամրագրված խնդիրներին և նպատակներին առավել հանգամանորեն ծանոթանալու նպատակով և համոզումով, որ համագործակցության շրջանակներում Ձեր շահերը պաշտպանված, ակնկալիքները իրականացված կլինեն։