
«Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ» ՀԿ-ն կազմակերպում է
“Հաշվապահական հաշվառում և հարկային օրենսդրություն
թեմայով դասընթաց սկսնակ և գործող հաշվապահների համար:
Դասընթացի տևողությունը 50 ժամ է /20 դաս/, շաբաթական 3 անգամ /18:30-21:00/:
Արժեքը` 60000 դրամ` ներառյալ դասագրքի և այլ ուսուցողական նյութերի վճարը:
Դասընթացը ներառում է հետևյալ հիմնարար բաժինները`
- Հաշվապահական հաշվառման էությունը և խնդիրները, հաշվապահական հաշիվները, հաշվապահական հաշվառման հաշվային պլանը, փաստաթղթավորումը, ֆինանսական հաշվետվության կազմը և կառուցվածքը,
- Ոչ ընթացիկ ակտիվների հաշվառումը
- Ընթացիկ ակտիվների հաշվառումը
- Սեփական կապիտալի հաշվառումը
- Պարտավորությունների հաշվառումը
- ՀՀ հարկային օրենսդրության հիմունքները` հարկերի տեսակները, դրույքաչափերը, հաշվառումը և պատասխանատվությունը հարկային օրենսդրությունը խախտելու դեպքում
Դասընթացի ավարտին տրվում է մասնակցության տեղեկանք:
Դասընթացի մեկնարկը փետրվարի 7-ից:
Գրանցվելու կամ լրացուցիչ մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
Հեռ. (077) 249178, (010)237102:
Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ