
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի, ինչպես նաև հանձնաժողովների անդամները նախաձեռնել են ՇՄԶ դասընթացներ միայն Պալատի անդամների համար, որտեղ իրենք կամ կազմակերպության ներկայացուցիչները անվճար հանդես են գալու որպես դասախոսներ:Այդ նախաձեռնության շրջանակում Պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման դասընթաց`
«Հասույթ գնորդների հետ պայմանագրերից
ՖՀՄՍ 15»
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի խորհրդի անդամ, «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ տնօրեն
Հովհաննես Պետրոսյանը
Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 4-ից մինչև 6-ը և մայիսի 11-ից մինչև 13-ը , ժամը 18:30-ից մինչև 20:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Վեցօրյա դասընթացի (12 ժամ) մասնակցության արժեքը կազմում է 36 000 /երեսունվեց հազար/ ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների կամ միանվագ վճարել 100000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մայիսի 3-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. փոստ caa.chamber.armenia@gmail.com , հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ