
Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի, ինչպես նաև հանձնաժողովների անդամները նախաձեռնել են ՇՄԶ դասընթացներ միայն Պալատի անդամների համար, որտեղ իրենք կամ կազմակերպության ներկայացուցիչները անվճար հանդես են գալու որպես դասախոսներ:
Այդ նախաձեռնության շրջանակում Պալատը, համաձայն Հաշվապահների միջազգային դաշնության կրթական
ստանդարտների պահանջների, կազմակերպում է շարունակական
մասնագիտական զարգացման դասընթաց`
«Հարկաբյուջետային քաղաքականություն»
թեմայով:
Դասընթացը վարելու է Պալատի խորհրդի անդամ, տնտեսագիտության թեկնածու, «Դի–Էս–Էյ խորհրդատվական խումբ» ՓԲԸ գլխավոր տնօրեն
Դավիթ Անանյանը
Դասընթացը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 18 –ին , ժամը 18:30-ից մինչև 21:30, Կոմիտաս 49/3 հասցեում, 6-րդ հարկ , դահլիճ:
Դասընթացին կարող եք մասնակցել ինչպես առկա, այնպես էլ հեռավար։
Դասընթացի մասնակցության արժեքը կազմում է 18 000 /տասնութ հազար/ՀՀ դրամ: Պալատի անդամների համար դասընթացի արժեքը կկազմի 15 000 /տասնհինգ հազար/ՀՀ դրամ:
ՀԻՇԵՑՈՒՄ
Պալատի անդամները կարող են միանվագ վճարել 60 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 20 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 3 000 դրամ) կամ 100 000 ՀՀ դրամ և 2022թ.-ին մասնակցել ՇՄԶ 40 ժամ ընդհանուր տևողությամբ դասընթացների (1 ժամ՝ 2 500 դրամ)՝ ըստ նախընտրած թեմաների:
Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք մինչև մայիսի 17-ը զանգահարել կամ էլեկտրոնային փոստի միջոցով դիմել Պալատի գրասենյակ /էլ. Փոստ caa.chamber.armenia@gmail.com, հեռախոս 077 249178, 23-71-02 /101,105/:
Դասընթացի արժեքը հնարավոր է վճարել ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցել հետևյալ հաշվեհամարին` նշելով մասնակցի անուն ազգանունը.
<<Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատ>> ՀԿ
Հ/Հ 1930044007380100
<<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ