Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Պալատի անդամավճարը չվճարելու մասին
Մայիս 12, 2022

Պալատի հարգելի անդամներ

Համաձայն Պալատին անդամակցելու կարգի 7․2․3 կետի՝ Պալատի աուդիտոր և փորձագետ հաշվապահ անդամները անդամավճարները վճարում եմ յուրաքանչյուր տարի՝ մինչև տվյալ տարվա մարտի 31-ը։

Համաձայն Պալատի կանոնադրության 10․4․1․6 կետի՝ Պալատի կողմից սահմանված ժամկետներում անդամավճարներ չվճարելը Պալատի անդամի անդամակցության դադարեցման  հիմք է հանդիսանում։

Չնայած Պալատի աշխատակազմի բազմաթիվ զգուշացումներին՝ կանոնադրական այս պահանջը շարունակում է խախտվել Պալատի որոշ անդամների կողմից։ Պալատի Խորհրդի 11․05․2022թ․ նիստում խնդրի առնչությամբ Խորհրդի անդամներն արտահայտեցին իրենց մտահոգությունը՝  ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիրքորոշումը։

Պալատի խորհրդի անդամները ընդունեցին միակամ որոշում՝ սթ մայիսի 16-ին հրավիրել Պալատի խորհրդի նիստ, քննարկել և որոշում ընդունել այդ ամսաթվի (16.05.2022թ․) դրությամբ անդամավճարների գծով պարտք ունեցող Պալատի անդամների անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ։

Տեղեկացնում ենք, որ

­Մասնագիտացված կառույցի անդամ աուդիտորները կարող են բավարարել «Աուդիտորական գործունեության մասին» և «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներով սահմանված «աուդիտոր» հասկացությանը, ինչպես նաև միայն Մասնագիտացված կառույցի անդամ աուդիտորները և փորձագետ հաշվապահները կարող են հանրային հետաքրքրություն ներկայացնող, խոշոր ու միջին կազմակերպություններում աշխատել որպես գլխավոր հաշվապահ։

­Քննություններից ազատման կարգով նախատեսված ազատումները չեն կարող շնորհվել անձանց, որոնց Պալատի աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումը չեղարկվել է։

Ուստի, հորդորում ենք հնարավոր բոլոր բարդություններից խուսափելու համար մինչև մայիսի 16-ը ամբողջությամբ մարել Պալատի անդամակցության վճարի պարտքը։

 

Պալատի գործադիր տնօրինություն

 

Փոխարժեք | 29/05/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36