Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Պալատի խորհրդի նիստի վերաբերյալ
Մայիս 12, 2022

Ս․թ․ մայիսի 11-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։

Քննարկման առարկա դարձան օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնցից առաջինը  վերաբերում էր Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական երեք անձանց՝ Պալատի աուդիտոր անդամ կամ փորձագետ հաշվապահ անդամ ընդունմանը։

Խորհրդի հավանությանը  ներկայացվեցին Պալատի 2021թ․ տարեկան գործունեության հաշվետվությունը, Պալատի կառուցվածքի փոփոխության նախագիծը, Պալատի 2021թ. գույքի օգտագործման հաշվետվությունը, որոնք կներկայացվեն մայիսի 21-ին կայանալիք ընդհանուր ժողովի հաստատմանը։

Խորհրդի հաստատմանը ներկայացվեցին  Պալատի 2021թ. տարեկան ֆինանսական հաշվետվությունները և ընդհանուր ժողովի մանդատի ձևը։

Խորհրդի դիտարկմանը ներկայացվեց նաև Պալատի խորհրդի N10-L որոշման մեջ փոփոխություն կատարելու հարցը։

Այլ հարցերի ներքո Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը  Խորհրդի անդամների հետ քննարկեց  նախորդ նիստում բարձրացված՝ Պալատի անդամների կողմից անդամավճարների վճարման ժամկետների խախտման հարցը։ Խնդրի առնչությամբ Խորհրդի անդամներն արտահայտեցին իրենց մտահոգությունը՝  ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիրքորոշումը ․ ընդունվեց միակամ որոշում, համաձայն որի ՝ այն անձինք, ովքեր մինչև մայիսի 16-ը չեն վճարի անդամավճարները, Պալատի խորհրդի որոշմամբ նրանց անդամակցությունը կդադարեցվի՝ հնարավոր բոլոր հետևանքներով։

Պալատի խորհուրդը օրակարգային բոլորի հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքում, քվեարկությամբ  ընդունեց համապատասխան որոշումներ։

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքի «Գրադարան» ենթաբաժնում։

 

Փոխարժեք | 29/05/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36