Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Պալատի խորհրդի հերթական նիստ.26.05.2022
Մայիս 27, 2022

Ս․թ․ մայիսի 26-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։

Քննարկման առարկա դարձան օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնցից առաջին երկուսը վերաբերում էին Պալատին անդամակցելու համար դիմած ֆիզիկական երեք անձանց և մեկ կազմակերպության՝ Պալատի անդամ ընդունմանը։ 

Դիտարկվեցին  նաև Պալատի փորձագետ հաշվապահ անդամի անդամակցության դադարեցման և որպես աուդիտոր անդամ ընդունման և  Պալատի անդամ մեկ ֆիզիկական անձի անդամակցության դադարեցման դիմումները։

Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը  տեղեկատվություն ներկայացրեց աուդիտորական կազմակերպությունների կողմից բացակայող հրապարակումների մասին։

«Այլ հարցեր» խորագրի ներքո  Խորհրդի անդամները քննարկում ծավալեցին 21․05․22թ․ ընդհանուր ժողովին Պալատի անդամ կազմակերպությունների  մասնակցության, Որակավորման կրթական ծրագրի «Հարկային օրենսդրություն» և «Իրավագիտության հիմունքներ» առարկաների նոր դասագրքերի ստեղծման գործընթացի կազմակերպման հարցերի շուրջ։

Խորհուրդը քննարկեց նաև ոլորտին առնչվող, կարևորություն ներկայացնող այլ հարցեր։

Պալատի խորհուրդը օրակարգային բոլորի հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքում, միաձայն քվեարկությամբ  ընդունեց համապատասխան որոշումներ։

Որոշումներին կարող եք ծանոթանալ Պալատի կայքի «Գրադարան» ենթաբաժնում։

 

Փոխարժեք | 29/06/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36