Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
Ս.թ. հունիսի 10-ին կայացած խորհրդի նիստի մասին
Հունիս 13, 2022

Ս․թ․ հունիսի 10-ին տեղի ունեցավ Պալատի խորհրդի հերթական նիստը։ Քննարկման առարկա դարձան օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, որոնցից առաջին երեքը վերաբերում էին Պալատի երկու հանձնաժողովներին․ դիտարկվեցին Հաշվապահական հաշվառման հանձնաժողովի նախագահի ազատման և նոր նախագահի նշանակման, ինչպես նաև Հարկային և իրավական այլ հարցերի հանձնաժողովի կանոնադրության հաստատման հարցերը։

Խորհրդի հաստատմանը ներկայացվեցին  4 ֆիզիկական անձանց՝ Պալատին անդամակցելու և 12 անձանց՝ աուդիտորի  կամ փորձագետ հաշվապահի որակավորման շնորհման դիմումները։

«Այլ հարցեր» խորագրի ներքո  Խորհրդի նախագահ Թաթուլ Մովսիսյանը որպես կարևոր ձեռքբերում ներկայացրեց ACCA-ի  կողմից Պալատի ներկայացրած հայտի բավարարումը՝ որակավորման ծրագրի քննությունների մասնակիցներին ACCA-ի քննություններից ազատումներ շնորհելու վերաբերյալ:

Քննարկում ծավալվեց նաև ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտն իրականացնող անձանց ներկայացվող չափանիշները» նախագծի շուրջ, Խորհրդի անդամները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու փաստարկները։

Պալատի խորհուրդը օրակարգային բոլորի հարցերի վերաբերյալ քննարկումների արդյունքում, միաձայն քվեարկությամբ  ընդունեց համապատասխան որոշումներ։

 

Փոխարժեք | 29/06/2022
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36