Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Նորություններ
ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի նիստ
Դեկտեմբեր 23, 2022

2022թ․ դեկտեմբերի 21-ին տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական միության աուդիտորների Խորհրդատվական մարմնի (Консультативный Совет аудиторов Евразийского экономического союза) նախագահության նիստը։

ԵԱՏՄ աուդիտորների Խորհրդատվական մարմնի անդամ են հանդիսանում ԵԱՏՄ բոլոր երկրների մասնագիտացված (պրոֆեսիոնալ) կառույցները։

ԵԱՏՄ երկրների կողմից ստորագրվել է Աուդիտորական գործունեության իրականացման համաձայնագիր, որի շրջանակում ԵԱՏՄ երկրներում ձևավորվում է աուդիտորական ծառայությունների միասնական շուկա։

Նախագահության նիստին մասնակցում էին նաև Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը, Որակավորման հանձնաժողովի նախագահ և ԵԱՏՄ աուդիտորների խորհրդատվական մարմնի ատեստավորման և որակավորման բարձրացման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը և Պալատի գործադիր տնօրեն Հայկ Մնացականյանը։

Նիստի օրակարգում ընդգրկված էին մասնակից երկրների աուդիտորական ծառայությունների շուկաների ներկայացումը, 2023թ.-ի գործունեության ծրագրի հաստատումը, ինչպես նաև ատեստավորման և որակավորման բարձրացման հանձնաժողովի գործունեության ներկայացումը:

Զեկույցով հանդես եկան՝ Պալատի նախագահ Թաթուլ Մովսիսյանը և Որակավորման հանձնաժողովի նախագահ և ԵԱՏՄ աուդիտորների խորհրդատվական մարմնի ատեստավորման և որակավորման բարձրացման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:

Քննարկման արդյունքում օրակարգային բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ։

 

Փոխարժեք | 02/02/2023
USD
487.50
GBP
629.90
EUR
551.07
RUB
7.36