Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Կրթություն և որակավորում » ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄ ՀՀԱԱ-ում

2013 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում(ՀՀԱԱ)  տեղի ունեցավ Որակավորման վկայագրերի հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀԱԱ խորհրդի  անդամներ, աուդիտորական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀԱԱ անդամներ, Որակավորման կրթական ծրագրի մասնակիցներ, Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Հանդիսավոր պայմաններում Հաշվապահների միջազգային դաշնության ստանդարտների համապատասխան Որակավորված հաշվապահի և որակավորված աուդիտորի վկայագրեր շնորհվեցին 11 հաշվապահի և 8 աուդիտորի:

ՀՀԱԱ Կրթության և որակավորման հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը Որակավորված հաշվապահի վկայագրեր հանձնեց Անահիտ Ավագյանին, Արթուր Գալստյանին, Դավիթ Առաքելյանին, Լիլիթ Բարեյանին, Կարեն Կարապետյանին, Նարեկ Մխիթարյանին, Ռոզա Հարությունյանին, Ռոզա Մանուչարյանին, Սերգեյ Վարդանյանին, Սուրեն Հարությունյանին, Սյուզաննա Գաբրիելյանին:

ՀՀԱԱ խորհրդի նախագահի տեղակալ Գնել Խաչատրյանը Որակավորված աուդիտորի վկայագրեր հանձնեց Անահիտ Ավագյանին, Դավիթ Առաքելյանին, Նարեկ Մխիթարյանին, Ռոզա Հարությունյանին,  Ռոզա Մանուչարյանին, Սերգեյ Վարտանյանին, Սուրեն Հարությունյանին, Սյուզաննա Գաբրիելյանին:

ՀՀԱԱ նախագահ Ահարոն Չիլինգարյանը շնորհավորելով կրթական ծրագրի որակավորման վկայագրեր ստացած մասնակիցներին, նրանց մաղթեց, որ ձեռք բերված որակավորումը ծառայեցնեն իրենց կարիերայի զարգացմանը և ի շահ այն կազմակերպությունների, որտեղ աշխատում են և վերջնական արդյունքում ի շահ Հայաստանի տնտեսության զարգացման:

ՀՀԱԱ որակավորում ստացած մասնակիցներին իրենց շնորհավորանքի խոսքն ուղղեցին ՀՀԱԱ նախագահի տեղակալ Գ. Խաչատրյանը, Կրթության և որակավորման հանձնաժողովի նախագահ Ա. Հարությունյանը, ՀՀԱԱ գործադիր տնօրեն Լ. Խաչատրյանը, ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրենի տեղակալ Կ. Գևորգյանը:Որակավորված մասնագետները շնորհակալություն հայտնեցին ՀՀԱԱ կրթական ծրագրի արդյունքում ձեռք բերված գիտելիքների, իրենց տրված լայն հնարավորությունների և ապագայում ևս շարունակական մասնագիտական գիտելիքներ ստանալու շատ մեծ հնարավորության համար:

Որակավորված աուդիտորի և Որակավորված հաշվապահի վկայագրեր ստացած Ռոզա Մանուչարյանը իր շնորհակալական խոսքում  մասնավորապես նշեց. “Ես ամենից ավելի ուրախ եմ այն բանի համար, որ այս կառույցը, որի կողմից շնորհված վկայագրերը ստացա այսօր, ինչպես է զարգանում և կայունանում: Ճիշտ է, ես ACCA-ի որակավորում էլ ունեմ , բայց շատ ավելի դժվար էր ՀՀԱԱ որակավորումը նվաճելը, և այն իսկապես շատ թանկ է ինձ համար: Հայտնի ճշմարտություն է` գիտելիք ստանալը ավելի հեշտ է, քան այն պահպանելը: Կարծում եմ` հենց այս կառույցը շատ մեծ դեր կխաղա հատկապես գիտելիքների պահպանման և զարգացման գործում”:

Շնորհավորանքի և բարեմաղթանքների խոսքեր հնչեցին նաև հանձնման արարողությունից հետո, ներկաների անմիջական շփման ընթացքում:

ԶԼՄ արձաքանքներին կարող եք ծանոթանալ ՀՀԱԱ կայքում և Banks.am-ում:

Փոխարժեք | 20/11/2017
USD
486.78
GBP
644.89
EUR
574.01
RUB
8.17