Գլխավոր
Կապ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Հայերեն
Հայերեն
English
Կրթություն և որակավորում » ՀՀԱԱ որակավորման դասընթացների սկիզբ

Հաշվապահների միջազգային դաշնությանն անդամակցող Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիան (ՀՀԱԱ) իրականացնում է Հաշվապահների միջազգային  դաշնության (IFAC/ՀՄԴ) կրթական ստանդարտներին համապատասխան պրոֆեսիոնալ հաշվապահի և աուդիտորի որակավորում շնորհող կրթական ծրագիր, որը ճանաչվել և ընդունվել է մի շարք միջազգային մասնագիտական  հեղինակավոր կառույցների, մասնավորապես` Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) և Շոտլանդիայի Երդվյալ հաշվապահների ինստիտուտի (ICAS) կողմից: 

Ներկայումս ՀՀ Կառավարության որոշմամբ աուդիտորի պետական որակավորման համար քննություններն կազմակերպվում և անց են կացվում ՀՄԴ   անդամ հանդիսացող և ՀՀ ֆինանսների նախարարության կողմից  հավատարմագրված կառույցի՝ ՀՀԱԱ միջոցով:

ՀՀԱԱ  որակավորման ծրագրի քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո և մասնագիտական փորձի պահանջներին բավարարման պայմաններում մասնակիցներին տրվում են միջազգային ստանդարտներին համապատասխան հաշվապահի և/կամ աուդիտորի որակավորումներ:        Հաշվապահի որակավորման համար անհրաժեշտ է հանձնել առաջին 6, իսկ աուդիտորի  որակավորման համար` ծրագրի բոլոր 7 քննությունները:

ՀՀԱԱ որակավորումը  կճանաչվի ACCA-ի կողմից` որպես ազատումներ վերջինիս համապատասխան քննություններից:

Ծրագրում ներառված դասընթացներն են

1. ”Ֆինանսական հաշվառման հիմունքներ”,

2. “Ֆինանսական  տեղեկատվություն  կառավարման համար”,

3. “Իրավագիտության հիմունքներ”,

4. “ՀՀ հարկային օրենսդրություն”,

5. “Ֆինանսական կառավարում և վերահսկողություն”,

6. “Ֆինանսական հաշվետվությունների պատրաստում”,

7. “Աուդիտ և ներքին վերահսկողությունառարկաները:   

Առաջին անգամՖինանսական հաշվառման հիմունքներառարկայի դասընթացը կկազմակերպվի նաև անգլերեն լեզվով:

Դասընթացները տեղի են ունենում երեկոյան ժամերին, ինչը հնարավորություն է տալիս ծրագրի մասնակիցներին չկտրվել աշխատանքից և արդյունավետ տնօրինել ժամանակը` հասնելով  լավագույն արդյունքի:

Կոչ ենք անում օգտվել մասնագիտական զարգացման և առաջընթացի այս աննախադեպ հնարավորությունից:

 ՀՀԱԱ-ն որակավորման դասընթացների (առանց քննության) առաջին վեց առարկաներից յուրաքանչյուրի վճարը  60 հազար դրամ է: Արժեքի մեջ ներառված են դասընթացի, դասագրքի, խնդրագրքի և օժանդակ այլ նյութերի վճարներըՔննության վճարը  կազմում է 30 հազար դրամ: “Աուդիտ և ներքին վերահսկողությունառարկայի դասընթացի արժեքը կազմում է 83 հազար դրամ, քննության վճարը` 7 հազար դրամ:

Գրանցման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 7-ը: Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.

Հեռ.` (010) 24-91-78 (ն. 117) , (010) 23 71 02 (ն. 117) , (077) 24-91- 78

Էլ. փոստ` aaaa@aaaa.am;   URL: www.aaaa.am, Հասցե՝ Կոմիտաս 49/3, 6-րդ հարկ

Լավագույն ուսանողներին աջակցում ենք աշխատանքի տեղավորման հարցում:

 

Փոխարժեք | 20/11/2017
USD
486.78
GBP
644.89
EUR
574.01
RUB
8.17